«Ժառանգության» վերջին «բոյեվիկը» հայ մայր է /վիդեո/
«Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը տեղին էր, ադեկվատ և արդյունավետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Պատգամավորի խոսքով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը որպես հայ կին և հայ մայր պետք է լինի համեստ և անօրինական իշխանափոխության կոչեր չբարձրաձայնի.
«Նա կարծիք չի արտահայտել, այլ կոչ է արել քանդելու, ավիրելու, փշրելու և անօրինական ճանապարհով իշխանափոխություն անելու մասին, ինչը անընդունելի է: Նա չպետք է իր կարծիքը կապի ժողովրդի վզին: Ես համոզված եմ, որ ԱԱԾ-ի հայտարարությունը տեղին էր, ադեկվատ և արդյունավետ, և նրանց հայտարարությունը բխում էր օրենքի շրջանակներից»:
Մելիքյանը չի կիսում այն կարծիքը, թե Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության վերջին «բոյեվիկն» է:
Մանրամասները՝ տեսանյութում