05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն` ազտամարտիկին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծելու կապակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայ Ազգային Կոնգրես և Հայաստանի ժողովրդական կուսակցությունները, որտեղ մասնավորապես նշված է. «Առաջին անգամ չէ, որ հատկապես ռեժիմին ընդդիմադիր ազատամարտիկներ նման նենգ հաշվեհարդարի են արժանանում։ Ոչ վաղ անցյալում բանդիտական նման խմբերի թիրախ են դարձել Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը եւ ուրիշներ։ Եվ, որպես օրինաչափություն, դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի ռեժիմն զգում է, որ կարող է կորցնել ոտքի տակի հողը։ Այսօր հենց այդ վիճակն է ստեղծվել, երբ ողջ ժողովուրդը համոզված է, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական ավանտյուրան Ս. Սարգսյանի իշխանության հավերժացման խնդիր է լուծում, ու կտրուկ դեմ է դրան։ Մենք դատապարտում ենք ահաբեկչական նման զազրելի միջոցների դիմելու գործելակերպը, որով փորձ է արվում երկրում խորացնել վախի մթնոլորտը։ Հասարակության վրա դա տրամագծորեն հակառակ ազդեցությունն է ունենալու։ Սահմանադրությունը փոխելու միջոցով պետական հեղաշրջման, իշխանության յուրացման այս փորձը ռեժիմին չի հաջողվելու»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ