30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարում ենք Արմենչիկի երգերի տակ. Շարմազանովը՝ Ձախ Հարութի վաստակից

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ մշակույթի մի շարք գործիչների կոչումներ է շնորհել, ինչը մեղմ ասած՝ հասարակական փոթորիկ է առաջացրել հատկապես առցանց տիրույթում:

Այս առնչությամբ Henaran-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ.

«Առհասարակ ես չեմ քննարկում ՀՀ նախագահի կողմից տրվող որևէ կոչում: Եթե երկրի նախագահը շնորհել է կոչումը, ուրեմն այդ մարդը արժանի է եղել դրան: Ինչ վերաբերում է Հարութ Փամբուկչյանին ՀՀ վաստակավոր արտիստ շնորհելուն, ապա ես միայն ուրախ եմ դրա համար: Կարծում եմ նրան դեռ մի բան էլ ուշ են տվել այդ կոչումը: Նա` որպես երգարվեստի ներակայացուցիչ, անզուգական է: Նա հայ հեղափոխական ու ազգային, քաղաքային երգերի և մոռացված հայ հեղինակների երգերի նորովի կատարման անզուգական վարպետն է: Արցախյան հերասամարտի և ազգային զարթոնքի տարիներին Հարութ Փամբուկչյանը միավորում էր Սփյուռքն ու Մայր Հայաստանը: Ես այսօրվա պես հիշում եմ 1995 թ-ին նրա մենահամաերգը`  լեփ-լեցուն մարզադաշտում: Նրա հեղափոխական- ազգային երգերը ինչպե՜ս էին ոգևորում երիտասարդներին: Կարծում եմ` սա շատ լավ նվեր է, քանի որ հոկտեմբերի 3-ին Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է, նա 65 տարեկան է դառնում:  Ցանկանում եմ շնորհավորել մեծ երգչին թե՛ ստացած կոչումի, թե՛ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ»:

Շարմազանովը հավելեց նաև, որ նույնիսկ ամոթ է, որ որոշ մարդիկ քննարկամն թեմա են դարձնում Հարութ Փամբուկչյանին վաստակավորի կոչում շնորհելու հարցը: «Ավելին` կարծում եմ, որ նա անկախության հենց առաջին տարիներին պետք է արժանանար այդ կոչմանը, բայց ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:

Մեր հարցին՝ արդյո՞ք պարել եք Արմենչիկի երգերի տակ, Շարմազանովն արձագանքեց . «Կարող է Սպիտակցի Հայկոյի երգերի տակ էլ ենք պարել: Չեմ կարծում, թե որևէ մեկը հարսանիքների կամ ուրախությունների ժամանակ Խաչատրյանի «Սուսերով պարի» տակ է պարում: Հո Վերդիի երաժշտության տակ չե՞նք պարի: Դե հարսանիքն ուրիշ է: Էդ ժամանակ պարում ենք թե՛ Թաթայի, թե՛ Արմենչիկի, թե՛ Արման Հովհաննիսյանի երգերի տակ»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ