25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահը խիստ հանձնարարական է տվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրուցում անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված խնդիրներին, ասաց, թե մինչև երեկ մթերման աշխատանքները սահուն ընթացել են:

«Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել խաղողի մեծածավալ քանակների մթերման համար, սակայն երեկ որոշակի խնդիրներ առաջացան, դա գալիս է նրանից, որ Երևանի կոնյակի գործարանը սեպտեմբերի 7-ին և 8-ին Արարատում և Արմավիրի մարզում սկսեց մթերման աշխատանքները, սակայն մյուս մթերողները ձգձգում էին և մթերումները չէին սկսել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո կարապետյանն՝ անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված առաջադած խնդիրներին: նախարարաը լրագրողներին տեղեկացրեց, որ  ՀՀ  նախագահը կառավարությանը տվել է շատ խիստ հանձնարարական. «Այն է, որ գյուղացիների աճեցրած  բերքն ամբողջապես, ժամանակին և անկորուստ պետք է մթերվի մթերող կազմակերպությունների կողմից, և նույնիսկ  ասվել է, որ մինչև վերջին կիլոգրամը պետք է մթերվի»:

Սերգո Կարապետյանը նշեց նաև, որ այսօր արդեն «Արարատ» կոնյակի և գինու կոմբինատը հայտարարել է, որ խաղողի մթերման հարցում սահմանափակումներ չեն լինելու և անցած տարվա ամբողջ ծավալներով մթերելու են: ինչպես նաև  վճարելու են անմիջապես մթերելուց հետո:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ