Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է ունեցել ՀԱՊԿ շրջանակում. Սեյրան Օհանյան
Հայաստանը վերջին տարիներին բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում ռազմական բաղադրիչի զարգացման հարցում: Այս մասին այսօր ՀՊՏՀ-ում ուսանողների հետ հանդիպումից հետոբ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարա Սեյրան օհանյանը:
«Եթե դուք ծանոթ եք այն գերակայություններին, որոնք մենք ՀԱՊԿ-ում առաջիկա նախագահութան ընթացքում իրականացնելու ենք, դրանք հիմնականում վերաբերում են հենց ռազմական բաղադրիչի զարգացմանը: ՀԱՊԿ-ը պետք է իր գործողությունները ծավալի այն գլոբալ խնդիրների դեպքում, երբ Հայաստանի անվտանգության համակարգը կխախտվի: Այս պարագայում մենք գտնում ենք, որ Հայաստանի զինված ուժերը լիովին կարողանում են ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ գագաթնաժողովն ամփողփող հայտարարության մեջ ԼՂ հակամարտության վերաբերյալ խոսք չկար, երբ ՀՀ Նախագահը գագաթնաժողովի ընթացքում բարձրաձայնել էր ադրբեջանական բանակի կողմից հայկական բնակավայրերի գնդակոծությունների մասին, նախարարն ընդգծեց, որ բոլորի ցանկությունն է, որպեսզի միջազգային հանրությունն արձագանքի նման դեպքերին, սակայն ինքը դրան շատ հանգիստ է նայում: «Դրանք լոկալ բնույթ ունեցող խնդիրներ են, որոնց պատասխանատուները մեր հարևաններն են, իսկ դրանց արձագանքողները մենք ենք: Եվ մենք տեղում արձագանքում ենք»,եզրափակեց պաշտպանության նախարարաը: