25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Դրամի արժևորման ընթացքը շուտով կդադարի. ՀԺ

Ֆինանսական շուկայում դրամը շարունակում է իր «հաղթարշավը»: Երեկ մեկ դոլարի վաճառքի գինը երևանյան փոխանակման կետերում նվազել է 480 դրամից: Փաստորեն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 2 տոկոսով:

Թե ինչով է սա պայմանավորված, այնքան էլ հասկանալի չէ: Ըստ որոշ տեսակետների, դա կարող է պայմանավորված լինել խաղողի մթերման գործոնով: Խաղող մթերողները, ըստ այդ տեսակետի, շուկայում զգալի ծավալներով դոլար են վաճառում իրենց հաճախորդներին վճարելիք դրամը գնելու համար: Եթե այդ տեսակետը համապատասխանում է իրականությանը, ապա դրամի արժևորման ընթացքը շուտով կդադարի և այն կրկին կսկսի արժեզրկվել:

Նկատենք, որ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները, անկախ նրանից՝ դա արժեզրկում է, թե արժևորում, բացասական ազդեցություն է թողնում տնտեսության վրա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ