ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների 74 տոկոսը ՀՀԿ-ական են, 5-ը՝ ԲՀԿ-ական

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկված հարցերից մեկն էլ կիրակի օրը Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն են եղել: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ 15 համայնքում: ՀՀԿ-ի մարզային կառույցների կողմից առաջադրված թեկնածուները հաջողության են հասել, թե Իջևան քաղաքում, թե Մարալիկ քաղաքում»,- ասաց Էդուարդ Շարմազանովն ու իմի բերեց ընտրությունների արդյուքնները.
«Համայքների 74 տոկոս համայնքապետերը ՀՀԿ- ի ներկայացուցիչներ են: Համեմատության համար ասեմ, որ երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ շուրջ 4.5-ից 5 տոկոսով»: