25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լավ չստացվեց

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ  նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություների արդյունքում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը:

«Այդ  խմբակցության հեքիաթասաց ղեկավարից այսօր լավ  հեքիաթներ լսեցինք,  բայց մի հարց ունեմ՝  եթե ԱԺ ընտրությունները 2017 թվականին են, իսկ  Սերժ Սարգսյանը  մինչև 2018 թվականը երկրի նախագահն է լինելու, այդ ո՞նց է լինում, որ երկու տարի հետո լինելու է ԱԺ նախագահ, եթե մեծամասնական ընտրությունները հանում ենք:

Այդ խելոքին հիմա հարցը տալիս եմ, որ հեքիաթը պատմում է առաջին սերիան պատմեց, պետք է հեքիաթը մինչև վերջ պատմի: Հեքիաթը լավ չստացվեց, հեքիաթը կիսատ մնաց, մի հատ թող լավ բան մտածի նոր ասի, թող մտածի իրենց շեֆերի հետ մի լավ հեքիաթ որոշեն ժողովրդին պատմել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ