08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանն ուրախանում է, որ իր դիրքորոշումն արտահայտում է հանցագործը. ՀՀԿ

Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կրկնել է այն, ինչ վերջին երեք տարիների ընթացքում ասում են Ադրբեջանի իշխանությունները: «Ադրբեջանն էլ այսօր հայտնվել է ոչ բարենպաստ վիճակում, քանի որ եվրոպական կառույցները բոյկոտում են, մերժում են Ադրբեջան պետությանը, նույնիսկ հայտարարել են, որ ընտրությունների ժամանակ դիտորդներ էլ չեն ուղարկելու Ադրբեջան: Ադրբեջանը հայտնվել է խաղից դուրս իրավիճակում, և, եթե իրենք պետք է ուրախանան, որ այդ կասկածելի անցյալ ունեցող ինչ-որ մեկին ցուցում տան, որ իրենց դիրքորոշումները արտահայտի, ես շնորհավորում եմ Ալիևին և Ադրբեջանի իշխանություններին: Եթե նրանք ուրախանում են, որ ինչ-որ անհասկանալի անձնական կյանք վարող, խարդախ հանցագործն իրենց դիրքորոշումները կարդում է, ես ինչ ասեմ»,- այս մասին այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի Բաքվում արած հայտարարություններին՝ ասաց ՀՀԿ խոսնակ  Էդուարդ  Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ մամուլից արդեն տեղեկացել է, որ Վահան Մարտիրոսյանը 2005թ. գրանցված է եղել նյարդահոգեբանական դիսպանսերում, խարդախությունների և բանսարկությունների մեջ հերոս է, վարում է անհասկանալի անձնական կյանք: «Ես տեղեկացա նաև, որ Արաբկիրի բաժնում նրա դեմ քրեական գործ է հարուցված՝ 4000 ԱՄն դոլարին համարժեք դրամ գողանալու համար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողներից մեկի հարցին, թե այդ հարցը ԳՄ նիստի ընթացքում քննարկվե՞լ է, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ, իհարկե, չենք քննարկել: Մնում էր թաղտաբիթիներին ու տառականների հարցերին անդրադառնայինք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ