08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այլեւս փաստ է

Քիչ առաջ ՀՀԿ խոսնակը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքն ԱԺ-ում:

«Ուզում եմ վերահաստատել: Պառլամենտում առկա քաղաքական ուժերից  մեծամասնությունն իր դրական վերաբերմունքն արտահայտեց  նախագահի  կողմից առաջադրված, մասնագիտական հանձնաժողովի կողմից պատրաստված  սահմանադրական փոփոխությունների  փաստաթղթին:

Քաղաքական կոնսոլիդացիան այլևս փաստ է պառլամենտում: Եթե կային կուսակցություններ, որոնք  դեռևս գնահատական չէին հնչեցնում, այսօր արդեն պարզ դարձավ նրանց դիրքորոշումը»,-ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀՀԿ-ի նպատակը չի եղել, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը կողմ արատահայտվեն սահմանադրական փոփոխությունների նախագծին, այլ եղել է այն, որ հասարակության մեջ լինի  առողջ  քննարկում:

«Չկա մի քաղաքական ուժ, որը չմասնակցեց սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումներին: Նմանատիպ բովանդակային և բուռն քնարկում ես ՀՀ ԱԺ-ում ոչ հիշում եմ, ոչ էլ տեսել եմ»,- նշեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ