10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պահքը ավարտվում է հունվարի 5-ին` Ճրագալույցին

Ի տարբերություն կաթոլիկների, որ Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պահքի շրջանը: Ըստ հոգեւորականների, պահքի ընթացքում քրիստոնյաները  դրանով մաքրում են մարմինն ու հոգին: Պահքի շրջանում արգելվում է ցանկացած կենդանական սննդի ընդունումը:

Պահքը վերջանում է հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի սուրբ պատարագով, որը ավետում է Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Հունվարի 6-ին եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան պատարագ, որից հետո կատարվում է ջրօրհնեքի արարողությունը, որով եւ նշվում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Նաեւ այդ օրը նշանակվում է եկեղեցու քավոր` մեկ տարի ժամանակով:

Սուրբ ծննդյան սեղանին ավանդաբար սեղանին դնում են  չամիչով փլավ: Ընդունված է համարել, որ բրնձի սպիտակ հատիկները մարդիկ են, իսկ չամիչները` քրիստոնյաները: Սեղանին դրվում է նաեւ ձուկ: Այն նույնպես   քրիստոնեական կերակուր է համարվում: Սա նաեւ մարդու առողջության տեսանկյունից է կարեւոր: Պահքից դուրս գալուց հետո միանգամից չի կարելի անցնել կենդանական կերակուրների: Ուստի առաջարկվում է ձուկ, որը մարսողության համար լավ է:

Եկեղեցու տաղավար տոների հաջորդ օրը Մեռելոց է: Մարդիկ այցելում են իրենց ննջեցյալների շիրիմներին: Հունվարի 7-ը Մեռելոց է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ