25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Զինված ուժերի առջև դրված խնդիրները լիարժեք կատարում ենք. Սեյրան Օհանյան

«Այն խնդիրները, որոնք այսօր առօրյայում դրված են ՀՀ Զինված ուժերի առջև, մենք լիարժեք կատարում ենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահամանային լարվածությանն՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Չեմ կարծում, թե առօրյա նման խախտումների համար պետք է ձայն բարձրացնել, աղաղակել: Եթե այդպիսի փոքր խնդիրներին մեր ԶՈՒ-ն ի վիճակի չէ պատասխանել, մեծ պաշպանության իրականացման ժամանակ ինչպե՞ս ենք գործելու: Մենք մեր առջև դրված խնդիրներն այսօր իրականացնում ենք, իրականացում ենք պաշպանության, հակահարձակողական և կանխարգելիչ տարբեր խնդիրներ»,- նշեց նախարարն ու անդրադառնալով Ադրբեջանի կողմից ծանր տեխնիկա կիրատելու հարցին, ասաց, որ Ադրբեջանը ծանր տեխնիկա չի կիրառում, այլ պարզապես բարձրացրել է զինատեսակների տրամաչափը հասցնելով 120 մմ-ի:

«Նույնիսկ վերջին օրերին կրակոցների քանակությունը մի քիչ քչացել է: Մեր կողմից լիարժեք պատասխաններ իրականացվում են»,- եզրափակեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ