06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայտնի է Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության օրը

Հայտնի է, թե երբ է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության ենթարկվելու Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը:

NEWS.am-ի հետ զրույցում Ավետիսյանների փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ փորձաքննությունը նշանակված է վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ