Օրվա հոբելյարը
Սեպտեմբերի 16-ին հայազգի հաղորդավար, հումորիստ, գրող Եվգենի Պետրոսյանը նշում է ծննդյան 70-ամյակը:
Հոբելյանական օրվա կապակցությամբ ներկայացնենք մեծանուն հայորդու կենսագրության հիշարժան դրվագները: Ծնվել է 1945թ. Բաքվում: 1961թ. ավարտելով միջնակարգ դպրոցը` տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում: 1962թ-ից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում: 1960թ. ընդունվել է Մոսկվայի պետական դրամատիկական թատրոն: 1960-ականներից մուտք է գործել հեռուստատեսություն: 1964թ. Մոսկվայի «Օստանկինո» համերգների դահլիճից վարել է «Կապույտ կրակներ», «Հումորի երեկոներ», «Արտլոտո», «Առավոտյան փոստ», «Անշլագ» և այլ հաղորդումներ:
Բազմաթիվ գրքերի հեղինակ է` «Ցանկանում են արտիստ դառնալ», «Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում», «Մեծ խճանկար», «Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը» և այլն: 1985թ. արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1991թ` ժողովրդական արտիստի կոչման: