29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կալիֆորնիայի որոշ քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել /վիդեո/

Կալիֆորնիա նահանգի հրշեջները ստիպված են պայքարել վերջին տասնամյակների ամենաուժգին անտառային հրդեհների դեմ: Բռնկումները տարածվել են ավելի քան 40,000 հեկտար տարածքով մեկ և ոչնչացրել  հարյուրավոր տներ ու շինություններ: Նախորդ շաբաթ հաշվված ժամերի ընթացքում, հրդեհի պատճառով բազմաթիվ թաղամասեր են գետնին հավասարվել, հայտնում է Ամերիկայի Ձայնը:

Միդլթաուն քաղաքի բնակիչ Քիմբերլի Հարփերը ասում է, որ երբ իրենք հեռանում էին, հրդեհի պատ էր իրենց հետևում: Դա իր տեսած ամենասարսափելի տեսարանն էր:

Պետական մարմինները ասում են, որ հրդեհը դժվար է մարել, քանի որ քամին այն տարածում է տարբեր ուղղություններով և  ծխի պատճառով օդանավերը չեն կարողանում հասնել անհրաժեշտ տարածքներ:

Անտառագիտության նախարարության ներկայացուցիչ Սքոթթ Մաքլիի խոսքերով, մի կողմից լավ է, որ ծուխը սկսում է ցրվել, սակայն մյուս կողմից, եթե ծուխ չլինի  արևը կարող է կրակը բորբոքել:

Երկու հրշեջներ երկրորդ կարգի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել: Նա ասում է, որ անտառային հրդեհները ավելի վտանգավոր են քան երբևէ, քանի որ ամառային ջերմաստիճանը բարձրանում է:

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը ասում է, որ վերջին տարիների երաշտի պատճառով անտառները ավելի չոր են, ինչը է՛լ ավելի է նպաստում հրդեհի ուժգնացմանը:

Կալիֆորնիայում այժմ մի քանի խոշոր հրդեհներ են բռնկված, սակայն 160 կմ ձգվող Վալլեյի և 160 կմ ձգվող Բաթթի հրդեհները մեծ վնաս են հասցրել տարածաշրջանին: Հույս կա, որ հրդեհները շուտով կմարեն, սակայն դրանցից հետո վերականգնումը բավականին երկար կտևի, քանի որ մեծ վնաս է հասցվել քաղաքների կառուցվածքին, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ