25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան փաստով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի ամուսինն այսօր ցուցմունք է տվել, նա այնպիսի տեղեկություններ է հաղորդել, որը կարող է հետագայում էական նշանակություն ունենալ, այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Թովմասյանի փոխանցմամբ՝  Մերի Մարգարյանի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի հերքվել նախնական ախտորոշումը, համաձայն որի` Մերին մահացել է թոքաբորբից եւ բազմաօրգանային անբավարարությունից. «Այն վարկածը, որ Մերին մահացել է թոքաբորբից կարող ենք ասել, որ հաստատվել է»: Պաշտպանը տեղեկացրեց, որ Մերիի մահացած երեխայի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները ևս ստացվել է.«երեխան լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, մի քանի օրագն լավ չի գործել»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Հարազատները նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ անմիջապես կեսարյան հատում են արել: Հուլիսի 29-ին նա մահացել է, իսկ հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ