22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում համաճարակ ու գրիպ չկա /վիդեո/

Հայաստանում  տոնական օրերին սննդային թունավորումների եւ աղիքային վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային  իրավիճակը վերահսկելի է եղել:

Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչություն պետ Արտավազդ Վանյանը:

“Խմբակային դեպքեր չեն արձանագրվել, վերը նշված հիվանդությունների մասով, ունեցել ենք մեկ թունավորման` բոտուլիղզմի դեպք Լոռու մարզում տնային պատրաստված պահածոյի օգտագործման պատճառով: Հիվանդի վիճակը բավարար է”,-ասաց պատասխանատուն:

Տոնական օրերին արձանագրվել են ալկոհոլի չարաշահման եւ մարսողական համակարգի խաթարման դեպքեր:

Գրիպին եւ սուր շնչառական հիվանդությունների առումով մինչեւ օրս իրավիճակը հանգիստ է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում եւ Եվրոպայում:

Համաճարակային շեմից բարձրացում չի արձանագրվել: Մի շարք երկրներում` Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռումինիայում, եղել են ծանր` հոսպիլատալցման դեպքեր, որոնց լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ արձանագրվել է H3 N2 սեզոնային գրիպը:

Նշենք, որ ըստ տեսչության պետի,  օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար առողջության նախարարությունը  իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ` դպրոցներում, մանկապարտեզներում, այլ հանրային վայրերում:

Այս պահի արդյունքներով, սեզոնային այդ  հիվանդությունների թիվը նվազել է:
http://youtu.be/Bxu7nt01Y2Y

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ