11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

1-03. ոչ աշխատանքային օրերին զանգերը շատ են եղել /վիդեո/

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2012թ-ի Ամանորի օրերին, նախկին տարվա համեմատ շտապօգնության կանչերի թվի աճ է արձանագրվել:

Միայն Երեւանում, օրական միջին հաշվարկով սպասարկվել է 715 կանչ: Ըստ Քրմոյանի,  շտապօգնության ծառայության նկատմամբ բնակիչների վստահության աստիճանը բարձրացել է:

Սակայն մտահոգող հարցը շարունակում է մնալ մարզերից բջջային հեռախոսներով 1-03 զանգելը: Զանգահարելու դեպքում քաղաքացին կապ է հաստատում Երեւանի շտապօգնության հետ, ոչ թե տվյալ տարածքի:

“Մենք հայաստանյան բջջային օպերատորների հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի մարզերի բնակիչներն այսուհետ զանգահարեն եւ միանգամից կապ հաստատեն  իրենց բնակավայրերի շտապօգնության ծառայութունների հետ: Միաժամանակ Երեւանի ծառայությանում կան մարզերի շտապօգնության կենտրոնների համարները եւ զանգ ստանալու դեպքում փորձում են կանչերը փոխանցել անհրաժեշտ քաղաք”,-ասաց Սուրեն Քրմոյանը:

Ի դեպ, անցած ոչ աշխատանքային օրերին առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատել է շուրջօրյա  ստացել 28 զանգ:

Իսկ տարվա առաջին օրերին` հունվարի 1-ից 9-ը Երեւանում ծնվել է 447 երեխա: Մարզերից դեռ նախարարությունը տվյալներ չուներ:
http://youtu.be/1Xq3ujJInzg

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ