09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխատանքից ազատվել է Երեւանի կադաստրի պետը

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյան

Henaran.am-ի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երեւանի ստորաբաժանման պետ Սամվել Մկրտչյանը երեկ ազատվել է աշխատանքից:

Նա երկար տարիներ է, ինչ աշխատում է այս ոլորտում եւ նախկինում էլ կոմիտեի անշարժ գույքի հաշվառման վարչության պետն է եղել: Սամվել Մկրտչյանին փոխարինել է կոմիտեի “Կենտրոն “ տարածքային  ստորաբաժանման պետ Արթուր Պետրոսյանը:

Նշենք նաեւ, որ բարեփոխումների ծրագրով փոփոխություններ են սպասվում կադաստրի համակարգում, ինչի արդյունքում մարզերում կադրերի կրճատումներ կլինեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ