19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Գործարար Սիլվան Սյունիքի Սուրիկի հարցով Եվրադատարան է դիմելու. Հրապարակ

Սյունիքի մարզպետ եւ խոշոր հանքատեր Սուրեն Խաչատրյանից տուժած գործարարուհի Սիլվա Համբարձումյանը, որը բողոքարկել է իրեն ապտակելու գործը կարճելու դատախազության որոշումը, օրերս Իրանում նոր հանք է բացել՝ 70 աշխատատեղով:

Այս մասին գրում է “Հրապարակ” օրաթերթը:  Սիլվա Համբարձումյանի հանքը գտնվում է Շիրազ քաղաքի մերձակայքում։

Թերթի թղթակցի հետ զրույցում գործարարուհին ասել է, որ Սյունիքի մարզպետն այդպես էլ չի փորձել իր հետ հանդիպել դեպքից հետո, իսկ իր` հանքի կորած գործիքի հետ կապված, որը նրա հայտարարությամբ տարել է Սուրեն Խաչատրյանը, նորություն չկա, գործը շարունակվում է։ “Վերջը էդ գործով դիմելու եմ Եվրադատարան՝ էս երկիրը լրիվ խայտառակ լինի”, – “Հրապարակին” ասել է Համբարձումյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ