08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

8 ամիսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է սպանության 50 դեպք. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին սպանության դեպքերի կտրուկ աճից հետո Սերժ Սարգսյանը իրավապահ կառույցներից պահանջել է իրեն ներկայացնել արձանագրված ցուցանիշները և դրանց բացատրությունները։
Թերթի տեղեկություններով,՝ անցած ութ ամիսներին Հայաստանում արդեն իսկ արձանագրվել է սպանության մոտ 50 դեպք։

Ի դեպ, առաջին 6 ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրվել է սպանության 22 և սպանության փորձի 24 դեպք։

Ինչևէ, հանձնարարականից հետո ՀՀ ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը և քննչական կոմիտեն առանձին-առանձին Սերժ Սարգսյանին են ներկայացրել սպանությունների և դրանց բացահայտման վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև դրանց պատճառների մասին վերլուծություններ։

Ըստ այդ` վերլուծությունների, սպանությունների հիմնական պատճառները սոցիալական են, այսինքն` դրանք հիմնականում տեղի են ունեցել կենցաղային հողի վրա ծագած վեճերի արդյունքում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ