26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անտարբեր մի եղեք. այսօր Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում ամեն 40վայրկյանը մեկ ինքնասպանություն է տեղի ունենում: Յուրաքանչուր տարի ինքնասպանության ճանապարհով մահանում է շուրջ 900 հազար մարդ:

ԱՀԿ-ն եւ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիան ամեն տարի սեպտեմբերի 10-ին նշում է Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրը (World Suicide Prevention Day):

Ըստ Calend-ի, նպատակն է՝ ամբողջ աշխարհում խրախուսել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողությունները:

Կյանքի եւ գործունեության ժամանակակից տեմպերը, ինչպես նաեւ բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ հանգեցնում են նրան, որ որոշակի պահի մարդը որոշում է իր իսկ կյանքի դեմ հանցանք գործել: Վիճակագրության համաձայն, աշխարհում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանությանը:

Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով զոհերի թիվը՝ միասին վերցրած:

Ինքնասպանությունների 75 տոկոսը բաժին է ընկնում աղքատ երկրներին։

Հայաստանում նույնպես վերջին տարիներին կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Համաձայն վիճակագրության` 2015 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով, մեր երկրում ինքնասպանության 397 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 23 տոկոսով ավելին է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ