“Կամանդուշչի” Սամվել Բաբայանը չկա. Առավոտ
“Առավոտ”-ը վերջին մեկ ամսում փորձեր է արել գտնել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նրա անձի հետ կապված կան լուրեր, որ հետախուզում է հայտարարվել առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի ապօրինի ձեռքբերման համար, կան տեղեկություններեր, թե նրա “գործով” տուժողները 10-ն են, որոնց նա պարտք է հսկայական գումարներ:
“Բաբայանի հեռախոսն անվերջ անհասանելի է, եւ նրա մերձավորագույն շրջանակները նշում են, թե նա “իրենց իմացածով” Մոսկվայում է: Սակայն, երբ փորձ է արվում ճշտել հրամանատարի մոսկովյան բնակավայրը, իմացողները լռում են”,-գրում է “Առավոտը”: