23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը նախընտրական ցուցակի համար սկզբունքներ է մշակում

Նոր` 2012 թվականից, որը ընտրական տարի է, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակնկալինքները չեն փոխվել: “Իշխանափոխություն”,-սա ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի պատասխանն է քաղաքական տարվա` ՀԱԿ-ի ակնկալիքների մասին  Henaran.am-ի հարցին:

Ինչպես Վահագն Խաչատրյանն ասաց, ՀԱԿ-ն այդ նպատակն իրագործելու է հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով: Քանի որ արտահերթ ընտրությունների լինել –չլինելու հարցը, մեղմ ասած, խիստ մշուշոտ է, իսկ հերթական խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն, Վահագն Խաչատրյանին հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք:

-Պարոն Խաչատրյան, քաղաքական ուժերն արդեն նախընտրական շտաբներ են ձեւավորում, կուսակցական աշխատանքներն ակտիվացնում: Ի՞նչ ընթացքի մեջ են այդ աշխատանքերը ՀԱԿ-ում:

-Կոնկրետ այդպիսի աշխատաներ չեն կատարվում, բայց ՀԱԿ-ի տարածքային կառույցները կարող են շատ արագ դառնալ հենց նախընտրական շտաբներ: Այդ  կառույցները գործում են վերջին 4 տարիների ընթացքում, աստիճանաբար մեծացել են:

Մոտավորապես 45 այդպիսի կենտրոններ կան, իսկ այլ աշխատանքներ դեռեւս չկան, որովհետեւ, եթե մենք գնում ենք արտահերթ կամ հերթական ընտրությունների, մենք պետք է ծրագիր ունենանք, համապատասխան ձեւով  մեր ցուցակը կազմենք եւ հանրությանը ներկայացնենք: Դա կանենք, այդ աշխատանքները սկսվել են: Մեզ մոտ ծրագրային առումով խնդիր կարծես թե չկա, պետք է ամփոփենք այն, ինչ ներկայացրել ենք` “100  քայլ“, առողջապահություն, կրթություն, մշակույթ եւ այլն: Ինչ վերաբերվում է մյուս հարցին` ցուցակներին, որը զուտ տեխնիկական հարց է, կարծում եմ, շատ ավելի հեշտ կլինի:

-Բայց տեսակետներ են հնչում, որ 18 կուսակցություններից  բաղկացած ՀԱԿ-ի համար ցուցակներ կազմելն այնքան էլ հեշտ գործ չէ եւ կարող է որոշ խնդիրներ առաջացնել, որոնք, ի դեպ,  դրսեւորվեցին Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ:

-Չէ, էդքան չեղավ, եթե դրսեւորվեց էլ,  շատ չզգացվեց: Ինչ վերաբերվում է ցուցակին, ինչ-որ սկզբունքներ կմշակվեն, այդ  սկզբունքներին համապատասխան էլ` կկազմվեն:

-Գոնե որոշակիորեն այդ սկզբունքները չե՞ն քննարկվել:

-Դա կլինի, այսօր այդ սկզբունքները նախապատրաստման փուլում են, բայց, որ կոնկրետ մշակվել են, քննարկվել եւ ներկայացվել են քաղաքական ուժերին, դեռ` ոչ:

-Պարոն Խաչատրյան, ըստ կանխատեսումների, որոնք հնչեցնում են տարբեր փորձագետներ ու քաղաքական գործիչներ, ՀԱԿ-ը ապագա խորհրդարան կմտնի: Ինչպիսի՞ կշիռ կունենաք, Ձեր կանխատեսմամբ:  

-Մեզ դա չի հետաքրքրում, այսօրվա իշխանությունը պետք է հեռանա քաղաքական արենայից:

-Իշխող քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ն, հայտարարում է, որ սպասվող ընտրություններում ֆավորիտն ինքն է լինելու:

Դե, պիտի հայտարարի, հո՞ չի ասելու` ֆավորիտը ես չեմ լինելու: Շատ բնական է դա, բայց այնքան ֆավորիտներ են հայտարարել, հետո հայտնվել են հետնամասում: Այսօրվա գործող իշխանությունը հասարակության մոտ  վստահություն չունի: Միակ ձեւը, որ իրենք կարողանան  նորից ֆավորիտ լինել կամ հաղթել, կեղծիքներն են, ծեծը, ջարդը կամ  մարտի 1-ի նման արարքները: Ուրիշ ձեւ չկա:

– 100 տոկոսանոց ընտրակարգին անցնելու ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” հայտարարությունը ընդդիմադիր ուժերը, այդ թվում եւ ՀԱԿ-ը, ողջունեցին: Հայտարարությունների մակարդակից  ավելի գործնական քայլերի անցնելու հեռանկարներ տեսնո՞ւմ եք ընդդիմության միավորման համար:

-Իհարկե, եթե ինչ-որ գործողությունների հերթը լինի, մենք պատրաստ ենք միասին անել: Դա կարող է լինել ընտրությունների ընթացքում համագործակցությունն ընտրատեղամասերում մեր վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջեւ:

Այսինքն, մեր գործողությունները կոորդինացնելու հնարավորություն կունենանք եւ կանենք: Օրինակ, տնտեսկան խնդիրների շուրջ շատ նորմալ կլինի, որ բոլորը միավորվեն, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհները վերացները եւ Հայաստանն ավելի մրցունակ դարձնելը գաղափարական, քաղաքական պայքար չի առաջացնի,  այդպիսի գաղափարները միավորող են:

Պատրաստեց` Մարիաննա Ղահրամանյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ