Ում հաշվին են վերանորոգում գեներալ Մանվելի սենյակը. «Առավոտ»
Մինչև խորհրդարանական նոր նստաշրջանը կսկսվի, գեներալ Մանվելի աշխատասենյակում շտապ վերանորոգում են իրականացնում, որ հասցնեն: Ինչ գեներալը դարձել է պատգմավոր, արդեն 2 անգամ նրա աշխատասենյակը վերանորոգվում է:
Թե ինչ է պատճառը և ում հաշվին են այդպիսի հարմարություններ ստեղծում ՀՀԿ պատգամավորի համար, գեներալ Մանվելի օգնականը՝ Մեսրոպ Մանուկյանը, թերթին վստահեցրեց, որ այս անգամ ինքն անձամբ է վճարում.
«Սրա հեղինակն ամբողջությամբ ես եմ: Իմ ղեկավարին տեղյակ եմ պահել, որ իմ նախաձեռնությամբ ուզում եմ սենյակը վերանորոգել, քանի որ էն տարի ջուր լցվեց, խնդիրներ ունեցանք, իմ դուրը չէր գալիս: Խնդրեցի, թույլ տվեց, որ ամբողջությամբ ներկեմ: Ոչ ԱԺ-ի հաշվին է սա, ոչ էլ գեներալի, անձամբ՝ իմ»:
Թե ինչ խնդիրներ են եղել՝ պարզվում է, որ գեներալի սենյակի պատը ճաք է տվել, ու դա օգնականին հեչ դուր չի եկել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: