Միայն գեր մարդիկ կարող են իսկապես երջանիկ լինել
Գեր մարդիկ ավելի քիչ են հակված դեպրեսիաների, քան նիհարները: Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ այսպես կոչված “գիրության գենը”` FTO-ն, նաեւ “երջանկության գենն է”, գրում է “The Daily Mail”-ը: Այդ գենը պատասխանատու է ճարպակալման համար, սակայն պարզվել է, որ հենց այն էլ 8 տոկոսով նվազեցնում է եպրեսիայի զարգացման հավանականությունը:
Այս արդյունքը գրանցվել է 21 երկրներից ժամանած գիտափորձի մասնակիցներից վերցված ԴՆԹ-ի 17.200 նմուշների ուսումնասիրությունից հետո: Մասնագետների խոսքով` FTO գենն ունի այնպիսի կառուցվածք, որը որոշում է ճարպակալման զարգացման բարձր կամ ցածր մակարդակը: Այն մարդիկ, ովքեր ունեն այդ գենի 2 օրինակ, դժվար թե կարողանան խուսափել ճարպակալումից, չնայած տարբեր դիետաներին: Գիտնականների գնահատմամբ` նման կոմբինացիա հանդիպում է մոլորակի բնակչության 16 տոկոսի մոտ:
Պրոֆեսոր Դեյվիդ Մեյրը նշել է, որ գիրուկներն ավելի երջանիկ են եղել, քան նրանց բարեկազմ ընկերները: Թվում է, թե 8 տոկոսը շատ “համեստ” ցուցանիշ է, սակայն պրոֆեսորի խոսքով` դեպրեսիայի համար նոր մոլեկուլային հիմքի հայտնաբերման փաստը դրանով եւս շատ կարեւոր է: