Հայաստանի բնակիչները ամենաերջանիկներից են աշխարհում
“WIN-Gallup Internationa”ընկերության կողմից անցկացրած “Երջանկության համաշխարհային բարոմետր” գլոբալ հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանն այն երկրների ցանկում է, որտեղ բնակվում են աշխարհի ամենաերջանիկ մարդիկ:
Այսպես, Հայաստանում հարցված մարդկանց 70 տոկոսը իրեն երջանիկ է զգում, 10 տոկոսը` դժբախտ, 18 տոկոսը ` ոչ երջանիկ, ոչ` դժբախտ, իսկ 2 տոկոսը` չի պատասխանել:
Ըստ հարցման արդյունքների` մոլորակի վրա ամենաերջանիկը Ֆիջիի բնակիչներն են. 1020 հարցվածների 89 տոկոսն իրեն երջանիկ է զգում:
Բացի Հայաստանից` մարդիկ իրենց երջանիկ են զգում նաեւ Նիգերիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Շվեդիայում եւ Ադրբեջանում: Իսկ իրենց դժբախտ են համարում Ռումինիայի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Լիբանանի եւ Պակիստանի բնակիչները:
Հարցումները ցույց են տվել նաեւ, որ միջին տարիքի մարդիկ ավելի երջանիկ են զգում իրենց, քան երիտասարդները եւ թոշակառուները: