“Ես չեմ ուզում պատգամավոր դառնամ”. Ժողովուրդ

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը, դեռ չգիտի` կրկին կդառնա ԱԺ պատգամավոր, թե ոչ: “Ժողովուրդ” թերթի հարցին` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը թիվ 37 ընտրատարածքում, Սաշիկ Սարգսյանը պատասխանել է.
“Հլը ոչ մի բան որոշված չի: Ես, ճիշտն ասած, չեմ ուզում պատգամավոր դառնամ: Բայց տեսնենք”: Ի դեպ, Սաշիկ Սարգսյանն այս օրերին Գերմանիայում է:
Թերթը նաեւ հիշեցնում է, որ տարբեր լրատվամիջոցներ նշում են, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններին Սաշիկ Սարգսյանի փոխարեն թիվ 037 ընտրատարածքում, որ ընդգրկում է Սյունիքի մարզի մի հատվածը, մեծամասնական ընտրակարգով թեկնածություն է առաջադրելու Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը կամ Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը: