“Պուտինը երբեք մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել ղարաբաղյան հարցի հանդեպ”. Ալեքս Ջեքսոն

Կասպյան տարածաշրջանում անվտանգության եւ քաղաքական հարցերով անկախ վերլուծաբան Ալեքս Ջեքսոնն այնքան էլ չի հավատում, որ հունվարի 23-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում որեւէ առաջընթաց կգրանցվի, այս մասին հայտնում է “APA” ադրբեջանական լրատվական գործակալությունը:
Վերլուծաբանը նշել է, որ Սոչիում կայանալիք հանդիպումը թվով 9-րդն է 2008-ից, ինչ ՌԴ նախագահ է դարձել Դմիտրի Մեդվեդեւը:
Ջեքսոնի կարծիքով` քանի որ մայիսին Հայաստանում պառլամենտական ընտրություններ են, ոչ ոք Երեւանում չի ցանկանա Ղարաբաղի հետ կապված այնպիսի քայլ անել, որը բողոքի առիթ կտա:
Իսկ երկրորդ պատճառն այն է, որ մարտին վերջանում է Մեդվեդեւի նախագահության ժամկետը, եւ ակնկալվում է, որ Պուտինը կվերադառնա Կրեմլ, իսկ վերջինս երբեք մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել ղարաբաղյան հարցի հանդեպ: