14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տնտեսավարողներն այսուհետ կվճարեն` ըստ արդյունքների (վիդեո)

Շահութահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություն է կատարվելու, որը, ըստ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, կարևոր է նոր աշխատատեղերի համար: ‘Այս փոփոխությունը նախատեսում է կառավարության որոշումով հավանության արժանացած գործարար ծրագրի իրականացնող ռեզիդենտների համար վերջինիս ստեղծած նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով շահութահարկի գումարից նվազեցման արտոնությունների սահմանում’,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց նախարարը: Ըստ նրա` եթե նոր աշխատատեղ է ստեղծվում, նոր աշխատատեղի չափով այդ տարին կարելի է նզեցնել շահութահարկը:

Գաբրիելյանի խոսքով` նվազագույն շահութահարկի նվազեցում է  նախատեսվում 2014 թ-ի հունվարի 1-ից: Ըստ այդմ`  եթե տնտեսավարողներն ունեն վնասներ, նրանք վճարելու են` ըստ արդյունքների: Նախարարի գնահատմամբ` ‘Սա շատ կարևոր և երկար սպասված փոփոխություն է’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ