13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը նամակ է հղել ՀՀ վարչապետին

Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի նամակը ՀՀ վարչապետին՝ Համաշխարհային Բանկի կողմից հրապարակված  “Doing Business-2013” ամենամյա զեկույցի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես , ասվում է.
“Մծարգո պարոն վարչապետ, ամաշխարհային Բանկի կողմից վերջերս հրապարակված “Doing Business-2013″ ամենամյա զեկույցից երևում է Հայաստանի Հանրապետության զգալի առաջընթացը գործարարության ոլորտում, որը բարելավել է իր դիրքերը 18 կետով՝ վարկանիշային աղյուսակի 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը։

Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը ուրախ է այս նորության համար և շնորհավորում է Ձեզ այսպիսի արդյունքի առթիվ։ Այս հաջողության մեջ տեսնում ենք այն բարեփոխումների պտուղները, որոնք Ձեր կառավարությունը արդեն իսկ կյանքի է կոչում։
Հաշվի առնելով այն, որ Հայաստանը չի դադարում առաջընթաց ունենալ Եվրամիության հետ մերձեցման գործում և այսօր ներգրավված է խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու բանակցային գործընթացում, այս հաջողությունը լուրջ քաջալերում է` շարունակելու և արագացնելու բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները՝ առաջընթացը սատարելու և երկրի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը բարելավելու նպատակով։
Մեր շարքերը համալրած ֆրանսիական ձեռնարկություններն իրենց հերթին ջանք ու եռանդ չեն խնայի նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Համոզված եղեք, մեծարգո պարոն վարչապետ, որ Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը կօժանդակի Հայաստանի իրականացրած առաջընթացը Եվրամիությունում և Ֆրանսիայում մեր գործընկերների կողմից լավագույնս արժևորելու գործում” :

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ