02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

2013թ բյուջեի նախագիծը հիմնված է այս տարվա տնտեսական աճի եւ կայուն մակրոտնտեսական ցուցանիշների վրա. Գագիկ Մինասյան

2013թ. պետբյուջեի նախագիծը հիմնված է այն իրողությունների վրա, որոնք ձեւավորվել են այս տարվա բյուջեի կատարման ընթացքում: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով եկող տարվա պետբյուջեի նախագծին, ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:

“Մենք ունենք բավականին լավ տնտեսական աճ, ինչը մեզ թույլ է տալիս եկող տարվա տնտեսական աճը կանխատեսել 6.2 տոկոսի շրջանակներում: Միաժամանակ գնաճի  մակարդակն այնպիսին է, որ մենք եկող տարվա համար նախատեսում ենք եւս 4 +/- 1.5 տոկոսի գնաճ”,-նշեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ սրանք այն հիմնական ցուցանիշներն են, որոնց շուրջ ձեւավորվել է ողջ բյուջեի մուտքային եւ ծախսային մասը:

Գագիկ Մինասյանի խոսքով,  տնտեսական աճի շնորհիվ հնարավոր է ապահովել նաեւ բավականին էական բարձրացումներ բյուջեի մուտքային մասում: “Մենք հնարավորություն ունենք,  կրճատելով ստվերը, վարչարարության  ճանապարհով մուտքերը ավելացնել: Արդյունքում նախատեսում ենք, որ բյուջեի մուտքային մասը կկազմի մեկ տրիլիոն 153 միլիարդ դրամ: Միաժամանակ մենք  ունենք խնդիր նվազեցնելու դեֆիցիտի մակարդակը, որը եկող տարվա համար պետք է հավասար լինի ՀՆԱ-ի 2.6 տոկոսին: Արդյունքում բյուջեի մուտքային մասի գումարը կկազմի մեկ տրիլիոն 51 միլիարդ դրամ”,- Henaran.am-ի հետ զրույցում շարունակեց Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ 2013թ բյուջեում ավելի բարձր արտաքին պարտքի  սպասարկման խնդիր է դրված, ինչը նախատեսված է եկող տարվա բյուջեի ծախսային մասում: Ինչ վերաբերվում է սոցիալական  ուղղվածության ծրագրերին, Գագիկ Մինասյանի խոսքով, ինչպես միշտ, այդ ծրագրերը մնում են առաջնահերթությունների շարքում:

“Մեր ծախսային մասում մենք լուրջ ավելացումներ  ունենք պաշտպանության բնագավառում, որը պայմանավորված է տարածաշրջանում  խաղաղության պահպանման եւ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմաման անհրաժեշտությամբ: Համապատասխանաբար, ավելացումներ կան այն բոլոր ուղղություններում, որոնք սովորաբար գերակայություն են: Քանի որ  մենք հայտնաբերեցինք բավականին լուրջ ռեզերվներ կենսաթոշակների եւ նպաստների համակարգում չարաշահումների տեսանկյունից, այդ բնագավառում ավելացում չկա եւ  հուզող խնդիրների լուծումը պայմանավորված է հենց այդ ռեզերվների օգտագործմամբ”:

Գագիկ Մինասյանի խոսքով, 2013թ պետական բյուջեի մասին նախագիծը նպատակ ունի ապահովելու մակրոտնտեսական  ցուցանիշների կայուն զարգացումը: “Բոլոր խնդիրների լուծումը, համոզված եմ, որ հիմնված է տնտեսական աճի եւ մակրոտնտեսական կայունության հիման վրա եւ այդ տեսակետից նման գնահատականները բոլորովին անհիմն ու անտեղի են”,-նկատեց պատգամավորը` արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, թե այս նախագիծը պարզապես գոյատեւման բյուջե է:

Նշենք, որ  ԱԺ հանձնաժողովներում հոկտեմբերի 30-ից կմեկնարկեն  պետբյուջեի նախագծի քննարկումները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ