22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք բարոյական իրավունք չունենք մանկապարտեզներում ժամկետանց սնունդ մատակարարել. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական  ուշադրության տակ է  մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը: Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ  համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակեպվել ավելի քան 20 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետի խոսքով, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան:

“Մենք բարոյական որևէ  իրավունք չունենք, որ մանկապարտեզներում ժամկետանց սնունդ մատակարարվի: Իմ հանձնարարությամբ ստուգայցերը շարունակվելու են բոլոր մանկապարտեզներում` բացառելու համար որևէ խախտում”,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ յուրաքանչյուր խախտման դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև աշխատանքից հեռացման:

Ստուգայցերի շրջանակում հայտնաբերված թերություններով պայմանավորված 2 մանկապարտեզի տնօրեն ազատվել է աշխատանքից:

Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է մայրաքաղաքի ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվող Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Կարապետ Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավոտճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքները:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ վարչական շրջանների տարածքներում նոր վերգետնյա անցումների կառուցման վերաբերյալ ներկայացվել է 20 առաջարկություն: 8-ի մասով  կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և արտաքին տեսքի նախագծային մշակման աշխատանքներ:

Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու վերացման, ինչպես նաև շինարարական օբյեկտների հաստատված նախագծերում և ժամկետներում խախտումներրը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին անդրադառնալով` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված խախատումների մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Գույքագրվել և թարմացվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային նշանները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը զուգահեռ ընթանում է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Զեկուցվել է նաև, որ մրցույթների արդյունքում նոյեմբերից 123 միկորավտոբուսային երթուղին փոխարինվելու է ավտոբուսայինով:

Հանձնարարել է իրազեկել բնակչությանը մրցույթներից հետո երթուղիների համարների փոփոխության մասին և համապատասխան տեղեկատվությունը հասանելի դարձնել հնարավոր բոլոր միջոցներով:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են աշնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքները: Նոյմեբերի 1-ից կմեկնարկի չորացած և վնասված ծառերի և թփերի սանիտարական էտման հերթական փուլը: Շարունակվում են աշխատանքները նաև մայրաքաքաղաքի փողոցներում և մայթերում տերևների մաքրման ուղղությամբ:

Առաջարկություն է ներկայացվել քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ աշխատանքներ տանել մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում հասարակական կարգի պահպանության ուժեղացման և համայնքային գույքի վնասումը բացառելու ուղղությամբ,  ինչպես նաև կամարանցումներում և մայթեզրյա հատվածներում մեքենաների մուտքն ու կայանումը արգելելու նպատակով:

Քաղաքապետը հանձնարարել է ձմռան նախապատրաստական աշխատանքներ տանել` ներգրավելով նաև համատիրություններին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև բարեկարգման և մաքրման աշխատանքներ իրականացնել քաղաքապետարանի ենթակայության բոլոր հաստատություներում և կառույցներում:

Henaran.am-ին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ