14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխումը կապված է դատական գործընթացի հետ

Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը ամենայն հավանականությամբ կհուղարկավորվի Հայաստանում: Մեր տեղեկություններով, նրա հարազատները տվել են համաձայնություն:

Երգչուհու ընտանիքին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, չնայած նրա ամուսինը` Հրահատ Գեւորգյանը, նույնպես վատառողջ է եւ ներկայումս բուժվում է ԱՄՆ-ում, համաձայնել է գալ Հայաստան:

ՀՀ Մշակույթի նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժնից Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ հարազատները հակված են անվանի երգչուհուն ամփոփելու Հայաստանում:

Սակայն միաժամանակ նշեցին, որ աճյունի տեղափոխումը կապված է դատական գործընթացի հետ: ԱՄՆ-ի օրենսդրությամբ նման դեպքերում հարուցվում է դատական գործ եւ միայն գործընթացի ավարտից հետո է թույլատրվում հուղարկավորությունը:

Փաստաթղթային խնդիրներ կան նաեւ տեղափոխման հետ կապված, սակայն թե հարազատները, թե պետությունը շահագրգռված է Ֆլորա Մարտիրոսյանի դին տեղափոխելու Հայաստան:

“Առայժմ հստակ ոչինչ չենք կարող ասել: Առաջին իսկ տեղեկության  եւ նորության դեպքում պաշտոնապես տեղյակ կպահվի”,-ասացին մշակույթի նախարարությունից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ