19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։

Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել էր, որի արդյունքում 2 հոգի տուժել էին, 2-ը՝ զոհվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ