14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Սարսափ ֆիլմերը նպաստում են նիհարելուն

Ուեսթմինսթրի Համալսարանի գիտնականները  պարզել են, որ որոշ ֆիլմերի դիտումները նպաստում են նիհարելուն, գրում է ” The Daily Telegraph”-ը: Կալորիաների կորստին հատկապես նպաստում են սարսափ ֆիլմերը: Սարսափից զարկերակի զարկերը հաճախակի են դառնում, արագանում է արյան շրջանառությունը, արտադրվում է մեծ քանակությամբ ադրենալին, ախորժակը վատանում է, որի հետեւանքով կալորիաները ավելի արագ են այրվում:

Գիտնականները գիտափորձ են անցկացրել, որի շրջանակներում 10 մարդ սարսափ ֆիլմեր են դիտել: Նրանք ֆիլմերի դասակարգում են կատարել, արդյունքում պարզվել է, որ ամենից շատ նիհարելուն նպաստում է “Փայլատակում”  (“The Shining”) ֆիլմը: Նրա դիտման ընթացքում հանդիսատեսներից յուրաքանչյուրը 184 կալորիա է կորցրել: Նման ֆիլմերի շարքում են նաեւ “Ծնոտները”` 161 կալորիա, “Սղոց”` 133 կալորիա, “Կախարդը Բլեերից”` 105 կալորիա, “Ռեպորտաժ”` 101 կալորիա եւ այլ սարսափ ֆիլմեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ