Մեկ շաբաթում 3 երկրաշարժ է գրանցվել Հայաստանում
Նոյեմբերի 15-21-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը:
Նոյեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 13 կմ հարավ-արևելք և 9 կմ հարավ: 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Վայք քաղաքից 20 կմ հարավ-արևելք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 9 երկրաշարժ: Նոյեմբերի 16-ին և 17-ին 4-5 բալ և 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից համապատասխանաբար 21 կմ և 17 կմ հյուսիս-արևմուտք:
Նոյեմբերի 16-ին և 19-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Կարս քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք և Իրանի Խոյ քաղաքից 58 կմ հյուսիս-արևելք:
Սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս-արևմուտքում շարունակվում է:
Բարեբախտաբար, երկրաշարժերի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: