Սկանդալային դերասանուհին հագուստ է գողացել` հենց նկարահանման հրապարակից
Լինդսի Լոհանն անուղղելի է: Նա կրկին հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` “Շատ սարսափելի կինո-5” ֆիլմի նկարահանման հրապարակից հագուստներ գողանալու պատճառով: Դերասանուհու սկանդալային համբավն իմանալով` ֆիլմի աշխատակազմը չի էլ կասկածում, որ հագուստը հենց նա է վերցրել: Այն կախված է եղել նրա հարդարման սեղանի մոտ, իսկ նկարահանման օրվա ավարտին աշխատակազմը չի գտել մի քանի բլուզներ եւ կիսաշրջազգեստներ, որոնց ընդհանուր արժեքը 15 հազար դոլար է գնահատվում: Կոստյումներով զբաղվող անձնակազմը շատ վրդովված է կատարվածի համար, սակայն չի ցանկանում գործ ունենալ սկանդալային դերասանուհու հետ: Ֆիլմի ստեղծողները որոշել են հեռակա կարգով նրան նվիրել այն, ինչ Լինդսին վերցրել է առանց թույլտվության: Նրանք հայտարարել են, որ չեն ցանկանում խնդիրներ ստեղծել: Հիշելով միսս Լոհանի անտանելի բնավորությունը` կարելի եզրակացնել, որ նրանք ճիշտ են որոշել: