14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էլի լավ է, որ տորթով ու շամպայնով չէին գնացել. Ավագյանը` Նաիրի Հունանյանին այցելածներին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանին վրդովել է այն, որ  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի անդամները այցելել են Նաիրի Հունանյանին:

‘Ցնցվեցի և վրդովվեցի, երբ իմացա՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի որոշ անդամներ հոկտեմբերի 26-ին այցելել են Նաիրի Հունանյանին։
Էլի լավ է, որ տորթով ու շամպայնով չէին գնացել, որովհետև այդ պարագայում գուցե վերոհիշյալ հանձնաժողովն ավելի ‘պուպուշ’ կերևար եվրոպական կառույցների աչքերին։ Այս ի՞նչ մոտեցում է։ Ոմանք սկսել են հոգատարություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնդակահարեցին մեր պետականության խորհրդանիշները, ովքեր սպանեցին սպարապետին, Խորհրդարանի խոսնակին, պատգամավորների, նախարարի։ Մի քանի րոպեում գլխատվեց Հայաստանը, անասելի հարված հասցվեց մեր երիտասարդ պետականությանը։ Նաիրի Հունանյանն ու իր հանցախումբը գրեցին Հայաստանի նորագույն պատմության ամենադաժան ու անմարդկային էջը։
Ու այդ ոճրագործի որպիսությամբ հետաքրքրվող մարդիկ հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Խորհրդարանի բակում անվրդով ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Իսկ գուցե պետք էր Սաֆարովի՞ն էլ այցելել կալանավայր’,-գրել է Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ