16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Խանջյան 20-ի փլուզումից տուժածներից 5-ը դեռ հիվանդանոցում է

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա տեղեկացմամբ` այս պահին ‘Սուրբ Գրիգոր Լուսավորիչ’ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ևս մեկ տուժած, ում վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա բաց և բազմաբեկոր կոտրվածք ունի և դեռևս մշտական գործիքային հսկողության տակ է գտնվում լյարդի ու մակերիկամի շրջանում հեմատոմայի կասկածի պատճառով։

Տուժածներից երեքը հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մյուս երեքը շարունակում են բուժվել նյարդավիրաբուժության բաժանմունքում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ