19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՀԱԿ-ի լիդերները հայտնի են. Հայկական ժամանակ

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կգլխավորեն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը. “Հայկական ժամանակ”-ին երեկ  այս մասին ասել  է ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը` Կոնգրեսի քաղխորհրդի նիստից հետո: “Սա միանշանակ է ընդունվում բոլորի կողմից, որ Կոնգրեսի ցուցակը պետք է ղեկավարեն Լ. Տեր-Պետրոսյանն ու Ստ. Դեմիրճյանը: Այսինքն` առաջին եւ երկրորդ տեղերը պետք է լինեն նրանք` որպես ընդգծված լիդերներ, որոնք հեղինակություն են վայելում հանրապետությունում”,- ասել է Մինասյանը:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում սկսվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորման շուրջ քննարկումները: Ըստ թերթի, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, որ առնվազն 3-4 տեսակետ է ներկայացվել այն մասին, թե ինչպես կազմել ցուցակը: Թե ինչ է առաջարկել ինքը, Սարգսյանը չի ցանկացել բացահայտել: Ներկայացնելով իր տեսակետը` Ստ. Մինասյանն ասել է. “Ցուցակում պետք է ընդգրկված լինեն առաջին հերթին այն ուժերն ու անհատները, որոնք լավագույն ներդրումն են ունեցել Կոնգրեսի ձեւավորման, պահպանման եւ այս 4 տարիներին նրա հեղինակության բարձրացման գործում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ