06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

“Հաստատ ջեբերներդ մի բան կա”. Շմայսը` Խոսրով Հարությունյանին

Քիչ առաջ խորհրդարանում 2013 թվականի պետբյուջեի նախագծով ոստիկանության հատկացումների քննարկման ժամանակ, երբ  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը արագաչափերի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, բարձրախոսի հետ կապված տեխնիկական խնդիր առաջացավ:

Խոսրով Հարությունյանը մի քանի րոպե ստիպված սպասեց, մինչ բարձրախոսից լսվող աղմուկը վերանա: Մինչ Խոսրով Հարությունյանը փորձում էր իր հարցն ուղղել, քննարկմանը ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր , Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Առաքել Մովսիսյանը` Շմայսը, տեղից նկատեց, թե .”Մոտիկ եք նստել, դրա համար է էդպես”: “Ես միկրոֆոնից օգտվելու մեծ փորձ ունեմ”,-ռեպլիկ արեց Խոսրով Հարությունյանը: Աղմուկը չդադարեց: Առաքել Մովսիսյանը կատակեց, թե .”Հաստատ ջեբերներդ մի բան կա”:

ԱԺ տեխնիկական աշխատողները պարզեցին բարրախոսից լսվող աղմուկի պատճառը` ‘’միկրոֆոնը թուլացել էր”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ