26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տողի ազատագրումն ասաց, որ պատրաստ ենք պատերազմից փառքով դուրս գալու. Կոմանդոս

Տարիներ առաջ այս օրը /1991թ., 30 հոկտեմբերի/ Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը (հրամանատար` Արկադի Տեր-Թադևոսյան` Կոմանդոս) փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջանը): Նշենք, որ հենց այս ազատագրումով էլ սկսվեցին մյուս շրջանների ազատագրում: Henaran.am-ի հետ զրույցում Կոմանդոսը հիշեց, թե ինչ էր կատարվում այդ օրը, ինչպես սկսվեց պայքարը:

‘Մինչև այդ օրը պարտիզանական շարժում կար Ղարաբաղում, բայց այդ օրը մենք որոշեցինք, որ մենք կարող ենք դուրս գալ պաշտպանելու մեր քաղաքները, մեր գյուղերը: Մոտ տասը օր առաջ թուրքերը մորթել էին Դանիելյանների ընտանիքին ու ժամանակ էին տվել գյուղն ազատել’,-հիշեց Տեր-Թադևոսյանը:

Դոսաֆի նախագահի առաջին տեղակալ Աշոտ Խաչատրյանն էլ, ով Կոմանդոսի ընկերն է և ամբողջ պայքարի ընթացքում նրա հետ է եղել, պատմեց, որ առաջին անգամ էր, որ Ղարաբաղում ընդհատակյա գործողությունները  դարձան պարզ, մարտավարական գործողություններ: ‘Տողն առաջին գյուղն էր, որտեղ հրաման տրվեց ազատել տարածքները: Հենց այնտեղ է Կոմանդոսը հրաման ստորագրել: Պատերազմի սկիզբ հենց այս օրը կարելի է համարել’,-ասաց Խաչատրյանը: Նա պատմեց նաև, որ Ղարաբաղի ներսի ուժերը անընդհատ պնդում էին, որ մեկ օր շուտ պետք է սկսել պայքարը, բայց Արկադի Տեր-Թադևոսյանի համար ավելի կարևոր էր  նույնիսկ մեկ վիրավոր չլինի:  ‘Մարդիկ պատրաստ չէին կռվելու դեռևս: Արկադին, լինելով հմուտ զինվորական, այնսպես նախագծեց այդ օպերացիան, որ մենք նույնիսկ վիրավորներ չունեցանք, մեկ հոգի էր, ով մտել էր թփերի մեջ և ծակծկվել, որը վնասվել չէր կարելի համարել’,-հավելեց Խաչատրյանը:

Կոմանդոսի խոսքով`  սրանից հետո էր, որ հայ ազգը և իրենք հավատացին իրենց ուժերին: ‘Հավատացինք, որ մենք ունակ ենք ամեն ինչի, ունակ ենք Ղարաբաղ ազատագրել: Տողը նաև ասաց, որ մենք պատրաստ ենք պատերազմից փառքով դուրս գալու և Շուշին հայ ազգին ետ վերադարձնելու’,-եզրափակեց Արակդի Տեր-Թադևոսյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ