15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արարատի ու Արմավիրի մարզերում կարտոֆիլի ցեց է

Արարատի գրեթե բոլոր և Արմավիրի մոտ վեց գյուղերում հայտնաբերվել է կարտոֆիլի ցեց, ինչը վնասատու է կարտոֆիլի համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

Գյուղատնտեսության նախարարությունը սրա դեմ ոչ մի կերպ չի պայքարում, պայքարի միակ միջոցը, Բաղիյանի խոսքով՝ ցեցով վարակված կարտոֆիլի սերմը ուղղակի չցանելն է մոտ երկու-երեք տարի: ՛՛Սա նոր է մեր հանրապետությունում, կարտոֆիլի սերմերի մոտ է լինում: Նախընտրելի է այս մշակաբույսերով չզբաղվել, չցանել այդ շրջաններում կարտոֆիլ, ցանել , օրինակ, ցորեն ՛՛,-պարզաբանեց նախարարի տեղակալը: Հարցին, թե արդյո՞ք այս մարզերում կարտոֆիլ չունենալը չի բերի սովի ամբողջ հանրապետությունում, Բաղիյանը բացասական պատասխան տվեց:

Խոսելով դեղնախտի տարածման մասին՝ նա ասաց, որ մի քանի դեպքեր են հայտնաբերվել որոշ կենդանիների մոտ, սակայն դրանք վարակիչ չեն ոչ կենդանիների, ոչ մարդկանց համար:

Անասնաբուժի հսկողությամբ կարելի է օգտագործել նաև այդ կենդանիների միսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ