23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքային բնակչության կեսից ավելին բաժին է ընկնում Երևանին

 2011թ. հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված հերթական մարդահամարի վիճակագրական մշակման աշխատանքների առաջին փուլն ավարտվել է: Այդ տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

2011թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն՝  Հայաստանում մշտական բնակչությունը մոտ երեք միլիոն է կազմել:  Սա նշանակում է, որ բնակչության թվաքանակը նվազել է 194 157 մարդով՝ 2001թ. մարդահամարի համեմատությամբ:

Բնակչության 36.7 %-ը (1 107 567 մարդ) կազմում է գյուղական  բնակչությունը, իսկ 63.3 %` քաղաքայինը (1.911.287 մարդ), ինչի գերակշիռ մասը  (55.5 %)  բաժին է ընկնում  մայրաքաղաքին:  Քաղաքային բնակչության թվաքանակի ցուցանիշը` 2001թ.  համեմատ    նվազել է 154 866 մարդով  կամ  7.5 %-ով, իսկ գյուղական բնակչությանը` 39 291-ով կամ 3.4  %-ով:

Բնակչության բաշխումն, ըստ մարզերի, կարելի է տեսնել այստեղ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ