23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՔԿՀ-ում մատը կտրելը կամ բերանը կարելը սովորական երեւույթ է. Հրայր Թովմասյան

“Այդպիսի դեպքերը տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրների ՔԿՀ-ներում: Դրանք նոր բաներ չեն”,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով “Նուբարաշեն” ՔԿՀ-ում դատապարտյալի կողմից որպես բողոքի նշան մատը կտրելու փաստին` ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախարարն ասել է, որ դատապարտյալները կարող են շատ բաներից բողոքել, սկսած հենց դատավճռից, ինչը սակայն չի նշանակում, որ այդ բողոքն օբյեկտիվ է: Հրայր Թովմասյանը նշեց, որ դատապարտյալների կողմից նման վարքը, ինչպես օրինակ բերանը կարելը, սովորական երեւույթ է:

“Ինչպես աղջիկներն ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ անցքերն արդեն կան”,-նկատել է Հրայր Թովմասյանը:

Խոսելով կոնկրետ դեպքից, Հրայր Թովմասյանն ասաց, որ տվյալ դատապարտյալը արդեն 20 անգամ պատասխանատվության է ենթարկվել: Հրայր Թովմասյանի խոսքով, մատը կտրելու պատճառը եղել է այն, որ դատապարտյալը չի ցանկացել, որ իրեն “Գորիս” ՔԿՀ տեղափոխեն, որը համարվում է ավելի խիստ ռեժիմի հիմնարկ:

Ի դեպ, տվյալ դատապարտյալը մեկ անգամ էլ է մատը կտրել: Պատճառը, Հրայր Թովմասյանի խոսքով, եղել է այն, որ դատապարտյալը ցանկացել է, որ իրեն թույլ տան տուն գնա:

“ Նախորդ անգամ ասում էր` ինձ թողեք գնամ տուն, կինս ու մայրս կռվում են, դրա համար նա մյուս մատն էր կտրում: Այս դեպքում ինչ եք ուզում որ նախարարն անի”, -նշել է Հրայր Թովմասյանը:

Նա շեշտել է, որ երբեք չի թաքցերել ՔԿՀ-ներում առկա խնդիրները եւ մշտապես բարձրաձայնել է դրանց մասին, բայց այդ խնդիրներից, որոշ մարդիկ չպետք է փորձեն օգտվել եւ ինչ-որ բաներ անել: Հրայր Թովմասյանի հավաստիացմամբ, ՔԿՀ-ներում առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:

Անդրադառանալով Հայաստանի նախագահի կողմից վերջերս դատախազություն անցկացրած խորհրդակցությանը` Թովմասյանն ասաց, որ  աշխարհի որեւէ երկրում դատական սխալներից երաշխավորված չեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ