18 Հունվարի, Saturday, 2025
KFC

՛՛Արմավիր՛՛ քրեակատարողական հիմնարկի դեպքում փողերի փոշիացում չի լինի. վարչապետ

Արդարադատության նախարարությանն այսօր կառավարության որոշումով հատկացվեց 500.000.0 հազար դրամ: Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ այս գումարով նախատեսվում է ՛՛Արմավիր՛՛ քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսվող մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտել 2013 թվականին: Ներկայումս շինարարական աշխատանքներն ընթանում են, և նախարարը խոստացավ, որ այս հիմնարկն արդեն հաջորդ տարվա ամռանը կհանձնվի շահագործման: Վարչապետը հայտնեց, որ նման կերպ ծրագիրը մեկ տարի ավելի վաղ է ավարտվում և սա հնաարվորություն կտա արդյունավետ օգտագործել նաև ֆինանսական միջոցները, քանի որ ՛՛մենք ավելորդ ծախսեր ենք անում: Մեզ կհաջողվի խուսափել ֆինանսական միջոցների փոշիացումից՛՛,-նշեց Տիգրան Սարգսյանը:

Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ գերբեռնված վիճակում:  Նախարարի համոզմամբ՝ 1240 անձի համար նախատեսված ՛՛Արմավիր՛՛ քրեակատարողական  հիմնարկի 400 անձի համար նախատեսված մասնաբաժինը շահագործման հանձնումը մասնակիորեն կլուծի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ