“0 comment”. ԲՀԿ-ն չի մեկնաբանելու
ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստի վերաբերյալ ԲՀԿ քաղաքական խորհրդի կողմից որեւէ մեկնաբանություն չի արվելու: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Մեր դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի լռությունը, արդյոք ԲՀԿ-ն խուսափում է ինչ-ինչ քաղաքական հարցերի պատասխաններից, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.”Դա պայմանավորված է նրանով, որ չենք ցանկանում որեւէ մեկնաբանություն անել: Ես պատասխանեցի` ԲՀԿ քաղաքական խորհրդի որեւէ անդամ չի կարող ասել ավելին, քան ես ասացի, 0 comment, մենք չենք մեկնաբանելու”:
Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որի ընթացքում, սակայն, Ծառուկյանը որեւէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին` միայն հավաստիացնելով, որ “ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք”:
Կուսակիցներից մեկի հարցին ի պատասխան` ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ թե երբ կգա ժամանակը, չի հստակեցվել: