23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրակացարանների քչության պատճառով հնդիկները չեն գալիս Հայաստան. Արմեն Աշոտյան

՛՛Հայաստանում գործում է 2243 ուսումնական հաստատություն: Կրթության մասնաբաժինը ՀՆԱ-ի արտադրությունում 2012 թ. առաջին կիսամյակում կազմել է 32.657 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 30.289 մլրդ դրամի դիմաց։ Բուհերից 12-ը խոշոր հարկատուներ են և մշտական տեղ են զբաղեցնում Հայաստանի 100 հարկ վճարողների ցանկում”,-այսօր կառավարության նիստում Կրթության և գիտության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը:

Ոլորտում աշխատում է 91 հազար մարդ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1453-ով: Սակայն նրանց միջին աշխատավարձն ավելի ցածր է, քան ՀՀ-ում միջին աշխատավարձը: Նախարարի մեկնաբանությամբ՝ սա պայմանավորված է զանգվածային կրճատումններից զերծ մնալով, քանի որ դպրոցներում աշխատում են այնպիսի ուսուցիչներ, ովքեր նույնիսկ կես դրույք չունեն:

Կրթության ոլորտի բարելավման համար նախարարն առաջարկեց ժամանակակից կրթական ծառայություններ ներմուծել, բուհերի կանոնադրություններում փոփոխություններ կատարել, մեծացնել ընդգրկվածությունը հատուկ մասնագիտությունների դեպքում: Նախարարը ընդգծեց, որ հարկ է նաև ընդլայնել արտասահմանցի ուսանողների թիվը Հայաստանում: Սրան հաճախ խոչընդոտում է հանրակացարաննրի հարցը: ՛՛Հանրակացարանների հարցը այսօր շատ լուրջ է: Բժշկական համալսարանի օրինակով կարող եմ ասել, որ պահանջարկը Հնդկաստանից այստեղ կրթություն ստանալու ավելի մեծ է, քան մենք ունենք հնարավորություն այդքան ուսանող ընդունելու: Վերջին երկու տարում մոտ հնդիկ 900 ուսանող է ընդունվել Բժշկական համալասրան, և այս թիվը կարող ենք ավելի մեծացնել, եթե ստեղծենք նոր հանրակացարանային համալիր՛՛ ,-եզրափակեց Աշոտյանը:

Նշենք, որ իրենց ոլորտների մասին հաջորդը զեկույց են ներկայացնելու Էներգետիկայի նախարարությունը, ապա Տրանսպորտի և կապի նախարարությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ