Ադրբեջանցիները աչք ունեն Ուզունդարայի եւ “ջեյրանի” վրա /վիդեո/
Վրաստանում ադրբեջանական “ազգային” պարերի միակ անսամբլը, որը կրում է “Ջեյրան” անվանումը, համաձայն ադրբեջանական կայքերի, 2000 թվականից գործում է հենց նշված անվան ներքո:
Նախօրեին անսամբլի ղեկավար Ջեյրան Խանումը կոչ է արել ադրբեջանական ԶԼՄ-ներին աջակցել իրեն` մի շարք գերխնդիրների լուծման նպատակով: Տիկինը մանրամասնել է.
“Նախ հանգստյան օրերին մեր դահլիճը չի ջեռուցվում, ուստի երեխաները հարկադրված են պարել անասելի ցրտի պայմաններում: Սակայն դա մեր գլխավոր խնդիրը չէ: Վրաստանում գործում է 4 հայկական անսամբլ՝ “Վահագն”, “Անի”, “Ջավախք” և վերջապես “Ջեյրան”:
Վերջինս, ինչպես տեսնում ենք, սեփականացրել է մեր՝ “Ջեյրան” ադրբեջանական ազգային պարերի անսամբլի անվանումը, անունն ինքնին ադրբեջանական է: Ավելին՝ նշված հայկական խումբը ճիշտ նույն ծրագրով է հանդես գալիս, ինչ մենք: Հատկապես ստորացուցիչ է, երբ նրանք բեմ են բարձրանում ադրբեջանական Ուզունդարայով: Հայցում ենք մեր հայրենակիցների օգնությունը»:
Արևելքի պատմությունից ու մշակույթից քիչ թե շատ տեղյակ մարդու համար դժվար չէ հասկանալ, որ “ջեյրան” բառը բնավ ադրբեջանական չէ, իսկ Ուզունդարան վաղուց ի վեր ներկայացնում են հայկական ազգային պարի խմբերը: Այնուհանդերձ, ցավով պիտի նշեմ, որ Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանում այս պարը գրանցված է՝ որպես ադրբեջանական:
Եթե շարժվենք տարրական տրամաբանությամբ, ապա հայերը, ունենալով ավելի հին պատմություն, պետք է որ Ուզունդարայի առաջին կատարողը լինեն, իսկ քանի որ “ադրբեջանական ազգ” հասկացություն չկա, ապա չի կարող լինել նաև “ադրբեջանական ազգային պար” հասկացություն:
Անի Մարգարյան